Նախագահը մեկնել է Աստրախան
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ռուսաստանի Աստրախանի մարզ, որտեղ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ նախատեսված է Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում եռակողմ հանդիպում` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև:
Սերժ Սարգսյանն այցելել է քաղաքի կենտրոնում գտնվող հայկական հուշարձան և ծաղկեզամբյուղ դրել հուշարձան-խաչքարին, որը տեղադրվել է 1930-ական թվականներին ավերված հայկական եկեղեցու տեղում` ի հիշատակ դեռևս 1706թ. այստեղ կառուցված հայկական եկեղեցու և ի նշանավորումն Աստրախանում հայ առաքելական սուրբ եկեղեցու թեմի հիմնադրման 290-ամյակի:
Հանրապետության ղեկավարի հետ միասին հուշարձան են այցելել Աստրախանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանը, տեղի իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել