HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները ծեծել են քաղաքացուն

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է հղել ՀՀ Ոոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին: Նամակում, մասնավորապես, գրված է. «Հարգելի պարոն Սարգսյան, Ս.թ. հոկտեմբերի 26-ին քաղաքացի Լուսինե Աբրահամյանը այցելել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ և հայտնել, որ իր ամուսինը` Պողոս Պետրոսյանը, և քաղաքացիներ Ռոբերտ Հակոբյանը, Արմեն Մելքոնյանը և Հակոբ Գալստյանը գտնվում են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում, որտեղ ենթարկվել են ծեծի, խոշտանգումների և պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: Նշվածի կապակցությամբ ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցները այցելեցին ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ ուսումնասիրեցին ոստիկանության մարմին բերման ենթարկվածների մատյանը և առանձնազրույց ունեցան քաղաքացիներ Պողոս Պետրոսյանի, Ռոբերտ Հակոբյանի, Արմեն Մելքոնյանի և Հակոբ Գալստյանի հետ: Առանձնազրույցի ընթացքում Պողոս Պետրոսյանը հայտնեց, որ ծեծի է ենթարկվել բաժնի աշխատակիցների կողմից, ինչի հետևանքով ստացել է գլխի վնասվածք (վերք-քերծվածքի տեսքով), որն արձանագրել և լուսանկարել են ՄԻՊ ներկայացուցիչները: Նշենք նաև, որ ոստիկանության մարմին բերման ենթարկվածների մատյանի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բերման ենթարկված Ռոբերտ Հակոբյանի և Արմեն Մելքոնյանի մասին մատյանում որևէ նշում առկա չէ: Ինչ վերաբերում է Պողոս Պետրոսյանին և Հակոբ Գալստյանին, ապա ոստիկանության մարմին բերման ենթարկվածների մատյանում նշված էր, որ նրանք բերման են ենթարկվել 26.10.2010թ. ժամը 00.15-ին և ազատ են արձակվել 26.10.2010թ. 02.30-ին, սակայն ՄԻՊ աշխատակիցների այցելության ժամանակ` 26.10.2010թ. ժամը 16-ից 18-ի սահմաններում, նրանք դեռ ոստիկանության բաժնում էին: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի պահանջներով` առաջարկում եմ հանձնարարել ստուգելու գրությամբ նշված փաստերի իսկությունը, և այդպիսիք իրականությանը համապատասխանելու դեպքում, ձեռնարկել միջոցներ մեղավորներին հայտնաբերելու, պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter