HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բայդենն ընդդեմ Սարգսյանի. նախագահականը հերքում է

Այս առավոտյան անանուն աղբյուրը youtube.com կայքում տեղադրել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին վերագրվող տեսանյութ: Տեսանյութում Ջո Բայդենը զրուցում է մի հայազգի երիտասարդի հետ, որին ասում է, որ Սերժ Սարգսյանն ինքն է իրեն` Բայդենին զանգահարել ու խնդրել չնպաստել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, քանի որ հիմա հայ-թուրքական բանակցություններ են ընթանում: Անդրադառնալով այդ տեսանյութին` ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը հայտնել է. «Հայաստանի Հանրապետության նախագահը երբևէ չի զանգահարել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին: Վերջինիս նախաձեռնությամբ 2009թ-ին կայացել է երկու հեռախոսազրույց, որոնց ընթացքում ՀՀ նախագահը չի արել տեսանյութում իրեն վերագրվող արտահայտությունն ուղղակի կամ անուղղակի: Հակառակը` բոլոր հանրային ելույթներում և պաշտոնական հանդիպումների ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը և կոչ է արել չարդարացնել ճանաչման ձգձգումը Թուրքիայի հետ ընթացող բանակցություններով: Վստահ լինելով, որ Սպիտակ տունն իր տրամադրության տակ ունի ԱՄՆ-ի փոխնախագահի բոլոր պաշտոնական հեռախոսազրույցների սղագրություններն ու ձայնագրությունները` ՀՀ նախագահի աշխատակազմը պաշտոնապես տալիս է իր համաձայնությունը` հրապարակելու նշված հեռախոսազրույցի ձայնագրությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter