HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից

Երեկ` ժամը 10:00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1983 թ. ծնված Գեորգի Ավանեսովին: Նա ս.թ. հոկտեմբերի 1-ից Ինտերպոլի ուղիներով Հոլանդիայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր Նիդեռլանդների Թագավորության քրեական օրենսգրքի 138ա, 138բ, 139դ, 350ա և 420 հոդվածների (կազմակերպված հանցավոր խմբավորման անդամակցելը, կիբերհանցավորություն, փողերի լվացում) մեղադրանքով: Խափանման միջոց է ընտրվել կալանքը: Գ. Ավանեսովը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր, ինչի մասին տեղյակ են պահվել ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն` հետախուզման նախաձեռնողին տեղեկացնելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter