Օպերատիվ իրավիճակն անցած շաբաթվա ընթացքում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, բացահայտվել` մեկը:
Արձանագրված գողության 62 դեպքից բացահայտվել է 44-ը, մարմնական վնասվածք հասցնելու 39 դեպքից` 36-ը, կողոպուտի 4 դեպքից` 2-ը, խարդախության 10 դեպքից` 9-ը, իսկ ավազակային հարձակման մեկ և խուլիգանության 4 դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության և ավազակային հարձակման 1-ական, գողության, մարմնական վնասվածք հասցնելու 4-ական և խարդախության 2 դեպք: Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 48 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ զոհվել է, 59-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել