Կարդացեք «Հետք» տպագրի այս համարում

- Մի՞թե սեփական ժողովրդից ավելի բարձրակարգ հյուրեր կարող են լինել, կամ ինչո՞ւ ենք մանրուքների հետևից ընկել
Ես ուրախացել էի Տաթեւի ճոպանուղով եւ որոշակի համակրանք ունեի ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ: Նրա այս ծրագիրը նման չէ Հայաստանում մինչ այդ իրականացված որեւէ ծրագրի: Ռուսական միջավայրում նա կարողացել է զերծ մնալ քրեաօլիգարխիկ բիզնեսի սարդոստայնից: Մի խոսքով` նա հայաստանցի օլիգարխների նման չէ: (Հեղինակ` Էդիկ Բաղդասարյան)
- Բնապահպանական աղե՞տ, թե՞ կոալիցիոն ձկնաբուծություն. լրագրողական հետաքննություն
Ջրօգտագործման թույլտվությունները դժվարացել են մանր ձկնաբույծների համար, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում հսկայական տարածքների հասնող ձկնաբուծարաններ են հիմնել հենց ԱԺ պատգամավորները եւ պաշտոնյաները: (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան, Գրիշա Բալասանյան)
- Առանց հրաժարականի մանկատունը երեխա չի ընդունում
Նարինե Ջանինյանն իր երեխաների ծննդյան տարեթվերը չի հիշում: Մոտավորապես է վերականգնում այդ ժամանակագրությունը` նրանց կենսաբանական հայրերի հերթափոխով: (Հեղինակ` Ադրինե Թորոսյան)
- «Ալավերդիում հրազենի գործադրմամբ կատարված սպանությունները «խիստ անհանգստացնում են» դատախազին
Հարցազրույց Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի հետ (Հեղինակ` Լարիսա Փարեմուզյան)
- Ֆլեյրինգը պարտադիր չէ, բայց ցանկալի է
«Բարմենների մեջ արտահայտություն կա, ասում են` եթե քեզ հարցնում են «Ի՞նչ ես անում», ու դու ասում ես «Ես աշխատում եմ բարմեն», ուրեմն դու բարմեն չես: Եթե քեզ հարցնում են «Ի՞նչ ես անում», դու պիտի ասես «Ես բարմեն եմ»,- ասում է 24-ամյա Ելենան: (Հեղինակ` Սոնա Ավագյան)
- Աղջիկն ու ձին
Աղջնակը խոշոր շփոթված աչքերով նայում է իր առջև կանգնած ձիուն։ Նա ունակ չէ ինքնուրույն քայլելու, պահպանելու հավասարակշռությունը։ Մանկական ուղեղային կաթված, թույլ մկաններ, ինքնուրույն չես կարող, սպասիր օգնեմ... այս բառերն՝ ուղղված իրեն նա լսում է անընդհատ... (Հեղինակ` Հասմիկ Հովհաննիսյան)
- Կրթօջախներից դուրս հայերենը Ստամբուլում կյանք չունի
Վաղ առավոտից սաստիկ անձրեւ է, ոտքով երկար քայլել եմ` հասնելու Ստամբուլի հայերով բնակեցված Շիշլի թաղամասում գտնվող Քարագյոզյան մանկանց տուն-նախակրթարան: Թրջվել եմ, տրամադրությունս մի քիչ ընկել է: Ահա դարպասը. թուրք պահակը անձը հաստատող փաստաթուղթ է պահանջում ներս թողնելու համար: Ինձ ուղեկցող 18-ամյա Գայանեն թուրքերեն ասում է, որ ես տուրիստ եմ, եւ մեզ ներս են թողնում առանց փաստաթղթի: (Հեղինակ` Լիանա Սայադյան)
- Ազգային ինքնություն եւ արվեստ
Անհնար է, որ ազգային ինքնությունն արվեստում չարտահայտվի, ինչպես որ անհնար է, որ չարտահայտվի մարդու ինքնությունը կյանքնում: Ինքնության դրսեւորման ձեւերը, այո, փոփոխվում են: (Հեղինակ` Լիլիթ Սարգսյան)
- Տիգրանը երազում է հայկական պիտակով մեքենա մոդելավորել
Տիգրանի հետ ծանոթացա մեկուկես տարի առաջ` բանակում: Իրենց վաշտի տղաները գործուղված էին մեր ստորաբաժանում: Նրան հիմնականում դիմում էին ազգանունով` Խառատյան, կամ ուղղակի «նկարիչ» ասում: (Հեղինակ` Վահե Սարուխանյան)
- Հերոս գյուղի առօրյան
Անցած 10 տարում պաշտպանական դիրքերի ետ քաշվելու, պաշտպանական երկրորդ գծի ամրությունների կառուցման արդյունքում այդ սեփականատերերի հողերը եւս հայտնվել են ռազմականացված գոտում եւ չեն մշակվում: (Հեղինակ` Ոսկան Սարգսյան)
- Թե ինչու է տնօրենն ուզում ավել «ուտել»
«Թե ես ուրիշ մարդ եմ ընդունել որպես հավաքարար, բռնեք, ես էդ մարդու ավելն ուտեմ»: Նմանօրինակ երդման տեքստը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տեխոնոլոգիական եւ կոմունալ նշանակության ձեռնարկության Գյումրու թիվ 2 տեղամասի պետ Արթուր Թովմասյանի հուսահատ փորձն էր` համոզելու հավաքված լրագրողներին, որ ինքն անտեղի կրճատումներ չի կատարել, առավել եւս նոր աշխատակից չի ընդունել, հրահանգ ունեցել է «վերեւից»: (Հեղինակ` Երանուհի Սողոյան)
- Անհետացող քանդակների քաղաքը-4
Վերջին 2 տարիներին քաղաքի բանուկ հատվածներից` հենց փողոցից, ու աչքից ավելի հեռու գտնվող գերեզմանոցներից գրեթե ամեն օր անհետանում է գունավոր մետաղի մեծ զանգված. արվեստի գործ համարվող քանդակներ, կիսանդրիներ, արձանների կտորներ, նաեւ գերեզմանները եզերող երկաթե ճաղավանդակներ, պղնձե, ալյումինե ու բրոնզե այլ դետալներ: Լայն թափ ստացած մետաղագողության հետքերը տանում են գունավոր մետաղների ընդունման կետ-կրպակներ: (Հեղինակ` Վահե Սարուխանյան)
- «Նա իր մանկական բոլոր խաղալիքները թաքուն փոխանակել էր փամփուշտների հետ»,-ասում է 15-ամյա ազտամարտիկի մայրը
Գրիգոր Հակոբյանը ընդհամենը 12 տարեկան էր, երբ 1988թ.-ին ընտանիքի հետ Բաքվից փախչելով մեկնեցին Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաք` բարեկամների մոտ, իսկ 1989թ. եկան Ղարաբաղ ու հաստատվեցին Մարտունի քաղաքում: (Հեղինակ` Քնար Բաբայան)
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել