9 ամսում հայտնաբերվել է մոտ 73 կգ թմրամիջոց
2010թ. 9 ամսվա ընթացքում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության ոլորտում ՀՀ իրավապահ մարմինների հայտնաբերած հանցագործությունների արդյունքում ապօրինի շրջանառությունից ընդհանուր առմամբ հայտնաբերվել և առգրավվել է 72կգ 534գ տարբեր տեսակի թմրամիջոց, 64.6գ դեղահաբ, 16240 միլիլիտր պրեկուրսոր (քացախաթթվի անհիդրիդ):
ՀՀ ոստիկանության կայքը հայտնում է, որ 2009թ. նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և առգրավվել է 28կգ 490գ թմրամիջոց, 6.05գ դեղահաբ և 2488 միլիլիտր պրեկուրսոր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել