HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

10 տարի անց Հայաստանի բնակչությունը կավելանա ընդամենը 100 հազարով 

Այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն անդրադարձավ արտագաղթին` նշելով, որ անկախության 19 տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթած բնակչության թիվը համարժեք է Եղեռնի ժամանակ սպանված հայերի թվին` 1.5 մլն մարդ: Անկախությունից ի վեր Հայաստանում գրանցվել է 450 հազար ծնունդ: Ըստ պատգամավորի` Հայաստանի ժողովրդագրական վիճակն ավելի է բարդանում ներկայիս անպտղության գործակցի (32 տոկոս) բարձրացման պատճառով: Այս թիվը մի քանի անգամ գերազանցում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Արևմտյան Եվրոպայի և տարածաշրջանի մյուս երկրների նույն ցուցանիշը: Վ.Դալլաքյանը նշեց, որ գիտնականների հաշվարկներով` 2020 թ. այսօրվա համեմատ Հայաստանի բնակչության թիվը կավելանա ընդամենը 100 հազարով, այն դեպքում, երբ Ադրբեջանում բնական աճը կկազմի 1.2 միլիոն, Թուրքիայում` 10.9, իսկ Իրանում 11.3 մլն մարդ: Պատգամավորին պատասխանեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա ասելով` բարձրացված հարցը կարևորագույն խնդիրներից մեկն է, որ կանգնած է մեր  պետականության առջև: «Կառավարությունը մշակում է մի նոր հայեցակարգ, որի  քննարկումները տեղի են ունեցել ինձ մոտ: Հայեցակարգի նպատակն է գնահատել միգրացիոն քաղաքականությունը և դրա շտկման հեռանկարները:Վերջին տարիների ընթացքում տեսնում ենք, որ արտագաղթի  տեմպերը կտրուկ նվազել են»,-ավելացրեց  Տ.Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter