Գրիշա Խաչատուրովի հրաժարականը ստորագրվել է
Երեկ թերթը տեղեկացել է, որ բանակային 4-րդ կորպուսի հրամանատարի տեղակալ Գրիշա Խաչատուրովը (ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի որդին) հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչն արդեն ստորագրել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, հրաժարականի զեկուցագրով նա սպառնացել էր դեռ այն ժամանակ, երբ ձերբակալեցին նրա ընկերոջը՝ Արարատի զորամասի հրամանատար, Ռոժ մականունով Վարդան Մարտիրոսյանին։
Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում էր ապօրինի դրամահավաքության և զինվորներին նվաստացնելու մեջ։
Տեղեկատվության հավաստիությունը ճշտելու համար զանգահարեցինք ՊՆ լրատվության ներկայացուցչին։ Մուշեղ Աղեկյանը, սովորության համաձայն, ոչ հերքեց, ոչ հաստատեց լուրը, այլ ժամանակ խնդրեց, որ պարզի, ապա պատասխանեց. «Ես չեմ կարող Ձեր հարցին պատասխանել, մենք նման տեղեկատվություն չունենք»։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել