
Հոկտեմբերի 19-ին հրազդանցի 15-ամյա Գուրգեն Հարությունյանը ձյուդոյի իր հագուստի գոտիով կախվել էր տան բաղնիքի տրապի (հատականցք) խողովակներից։ «Ես չէի ուզում, դուք ստիպեցիք». սա ինքնասպանությունից առաջ նրա թողած հաղորդագրությունն է։ ԶԼՄ-ներում գրվել էր, իբրև թե տղան գրություն էր թողել, ըստ որի՝ «զզվել է դասերից, հատկապես անգլերեն սովորելու և անգլերենի պարապմունքներին գնալու տնեցիների անդադար հորդորներից ու սպառնալիքներից»։
Թերթի լրագրողն այցելել էր Հրազդան՝ ինքնասպանության պատճառները պարզելու։ Պարզվել է, որ Գուրգենը էմո-ական շարժման հերթական զոհերից էր։ Ինտերնետի և բջջային հեռախոսի միջոցով շփման մեջ է եղել էմո-ականների հետ։ «Դե, ասում են՝ ինչ-որ էմո ա, ինչ ա, դրանց հետ ա կապված եղել։ Ասում են՝ նամակներ էին գրում Գուրգենին, թե «ինչու՞ չես մեր ասածն անում։ Ինչու՞ ես ուշացնում։ Հերթը քոնն ա։ Քեզնից հետո էլի մարդիկ կան, իրենք էլ պիտի անեն»,- պատմել են հարևանները։
Տղայի մայրը և քույրերը պատմել են, որ նա սկսել էր դագաղներ, սատանայի գլուխներ նկարել։ «Մի օր կանչեց, ասաց՝ դագաղ եմ նկարել, մամ, արի նայիր, տես սիրում ա՞... Տեսա՝ սև դագաղ ա նկարել՝ կարմիր գծերով»,- պատմել է մայրը՝ տիկին Մարիամը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել