
«Հզոր Թուրքիա» կուսակցության առաջնորդը, ով վերջերս էր հատել հայ-թուրքական սահմանը, հայտարարել է, որ մոտ օրերս գալու է Երևան և մամուլի ասուլիս հարվիրելու։ Այդ կուսակցությունն, ինչպես հայտնի է, ձգտում է անպայման բացված տեսնել հայ-թուրքական սահմանը։
«ՉԻ» - Որքան մեզ հայտնի է, ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար քրեական հոդված կա, բայց խնդիրը սա չէ։ Բանն այն է, որ թուրքական այդ կուսակցության պատվիրակությունը մտադիր է նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպում խնդրել և քննարկել հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարը։
Բան չունենք ասլեու, որպես PR ակցիա՝ լավ է մտածված։ Բայց հետո հանկարծ չստացվի, որ թուրքերը գան, Էդվարդ Նալբանդյանի հետ ինչ-որ հարցեր քննարկեն, իսկ երեկոյան Հայաստանում ռուսական սահմանապահ ուժերի հրամանատարի տեղակալ Գուզեևը հայտարարի, թե նման հանդիպում ընդհանրապես տեղի չի ունեցել, և այդ մարդիկ երբևէ Հայաստան չեն էլ եկել։ Այնպես որ՝ այդ մարդիկ ճիշտ կանեն, եթե հիմնական բանակցությունները վարեն հենց ռուս սահմանապահների հետ։ Բայց թող զգույշ լինեն. մեկ էլ տեսար՝ ձերբակալվեցին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել