Դատավորի լիազորությունները դադարեցրին, սակայն քրեական գործ չհարուցվեց
Սեպտեմբերի 27-ին լրատվամիջոցները տեղեկացրին, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ստեփանյանը դատարանի շենքի իր աշխատասենյակում ինքնասպանության փորձ է կատարել` նշտարով կտրելով ձեռքի երակները:
Չնայած դատավորը հերքեց այդ լուրը, այնուամենայնիվ, պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացվեց, որ Կ. Ստեփանյանն իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Արդարադատության խորհրդին (ԱԽ), որը 2010 թ. հոկտեմբերի 15-ին քննարկել է այն եւ առաջարկել ՀՀ նախագահին` դադարեցնել դատավորի լիազորությունները:
ՀՀ նախագահը հոկտեմբերի 15-ի որոշումով բավարարել է ԱԽ-ի առաջարկը: Միայն այս հանգամանքը բավարար է` ասելու, որ դեպքն, իրոք, տեղի է ունեցել, եւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարտավոր էր քրեական գործ հարուցել` պատճառները պարզելու համար: Սակայն ծառայություից մեր հարցմանը պատասխանեցին, որ դեպքի հետ կապված քրեական գործ չի քննվում իրենց վարույթում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել