HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հին սովորույթներ` նոր դահլիճում

Ազգային ժողովի նախկինում քառակուսի դահլիճն այժմ ունի օվալաձեւ տեսք, բոլոր սարքավորումները ժամանակակից են: Ուրիշի փոխարեն քվեարկեության դեպքերը կանխելու նպատակով վերացվել է «կոճակ» սեղմելով քվեարկելու մեխանիզմը: Այս ամենի համար ծախսվել է մոտ 500 մլն դրամ: Սակայն պատգամավորները չեն հրաժարվում ուրիշի փոխարեն քվեարկելու արատավոր սովորությունից: Նման առաքելություն երեկ կատարում էր «Վեդի Ալկո»-ի սեփականատեր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Ղազարյանը: Նա քվեարկում էր իր կողքին նստող մեկ այլ պատգամավորի` ՀՀԿ անդամ Արտյոմ Ղուկասյանի փոխարեն, երբ քվեարկության էր դրվում մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ հարցը: «Այդ ո՞նց տեսար, որ ուրիշի փոխարեն եմ քվեարկում»,- զարմացավ Մանվել Ղազարյանը, երբ նրան այդ մասին հարցրինք: «Լրագրողական օթյակից»,- պատասխանեցի: «Հա՜: Ղուկասյան Արտյոմի փոխարեն եմ քվեարկել: Զանգեց, ասեց` ես քո կարծիքի հետ համամիտ եմ, չեմ հասցնում գալ նիստին, իմ փոխարեն քվեարկիր»,- ավելացրեց պատգամավորը: Գուցե հենց նման դեպքերի համար է ասված. «Կարմիր կովը կաշին չի փոխի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter