HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տանգոյի միջազգային փառատոնը կմեկնարկի հոկտեմբերի 30-ին

Հոկտեմբերի 30-ին հանրահայտ երաժիշտ Ռիչարդ Գալլիանոն հայաստանյան «Կադանս» անսամբլի հետ Երևանում հանդես կգա համերգային ծրագրով, ինչով և սկիզբ կդրվի Տանգոյի երևանյան միջազգային փառատոնին: Համերգին, որը տեղի կունենա ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, կհնչի տանգո երաժշտություն` Աստոր Պիացոլլայի, Ռիչարդ Գալլիանոյի և այլ կոմպոզիտորների տեղծագործություններից: Ըստ ՀՀ Մշակույթի նախարարության կայքի` տանգոյի փառատոնը կտևի մինչև 2011 թ. հունիսի 30-ը: Կոմպոզիտոր, վիրտուոզ ակորդեոնահար, Աստոր Պիացոլայի ընկեր և աշակերտ, «Նյու մյուզետ» երաժշտական ուղղության հիմնադիր Ռիչարդ Գալլիանոն ծնվել է 1950 թ. Կաննում, սկսել է նվագել 4 տարեկանից: Նիցցայի կոնսերվատորիայում ուսումնառության տարիներին նա հայտնի ջազ շեփորահար Քլիֆորդ Բրաունի ստեղծագործություններով բացահայտում է ջազը` փոխելով երաժշտի իր ստեղծագործական մտածելակերպը: Մինչ այդ ջազում ակորդեոնը գրեթե չբացահայտված գործիք էր, սակայն Ռիչարդ Գալլիանոն իր ապագան տեսնում է միայն այդ ժանրում: Երեք տարի աշխատում է որպես կոմպոզիտոր, դիրիժոր և երաժշտական ձևավորող Քլոդ Նուգարոյի նվագախմբում` իսկական ջազ երաժիշտների հետ: 1983 թ. Ռիչարդ Գալլիանոն հանդիպում է վարպետ Աստոր Պիացոլլային, ում խորհրդով և վերադառնում է իր ստեղծագործական ակունքներին: Վալս-մյուզետ, բալլադա, յավա ուղղությունները միավորելով` ստեղծում է «նյու մյուզետ» ուղղությունը: «Եթե այսօր ես ստեղծում եմ «New muzette», ապա դա անում եմ, որովհետև զգում եմ, որ մենք չպետք է նվագենք այնպիսի երաժշտություն, ինչպիսին 30-ականներին էր, սակայն պետք է հաշվի առնենք այնպիսի հզոր ազդեցություններ, ինչպիսիք են Աստոր Պիացցոլան, Ջոն Քոլտրեյնը, Բիլլ Էվանսը և Կլոդ Դեբյուսին: Երբ ինձ զգում եմ որևէ ժանրում կամ ոճում սահմանափակված, միանգամից ուզում եմ ջարդել այդ սահմանները»,- ասում է Ռիչարդ Գալլիանոն: «Կադանս» անսամբլը (Արմեն Բաբախանյան (դաշնամուր), Հակոբ Ջաղացպանյան (կիթառ), Աշոտ Խոյեցյան (ջութակ), Գևորգ Գասպարյան (ակորդեոն, բանդոնեոն), Լուսինե Հայրապետյան (կոնտրաբաս)) ձևավորվել է 2004 թ. 5 հայ հանրաճանաչ երաժիշտների կողմից` դաշնակահար Արմեն Բաբախանյանի ղեկավարությամբ` նպատակ ուենենալով կատարել արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պիացոլլայի (1921-1992) ստեղծագործությունները: Ստեղծումից կարճ ժամանակ անց «Կադանսն» ընդլայնեց իր երգացանկը` ներառելով եվրոպական, ամերիկյան, ռուս և հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների գլուխգործոցները` միաժամանակ հարազատ մնալով Պիացոլլայի երաժշտական արվեստին: Բազմաթիվ ստեղծագործություններ, այդ թվում` դասական, համաշխարհային և պոպ, այժմ ներառված են անսամբլի կատարումների ցանկում` նոր գործիքավորմամբ: 2010 թ. դեկտեմբերին «Կադանսը» կեզրափակի Սլովենիայում անցկացվելիք «Հայաստանը մոտ և հեռավոր» փառատոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter