HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

41 մլն 565 հազար դրամ` աշակերտական օլիմպիադաների համար

2006-2010թթ. միջազգային աշակերտական օլիմպիադաներում Հայաստանի թիմերը ընդհանուր հաշվով վաստակել են 3 ոսկի, 7 արծաթ եւ 22 բրոնզե մեդալներ։ Այդ մեդալներին ավելացել է նաեւ 3 բրոնզե մեդալ, որը վաստակել է 3 օր առաջ Հայաստան վերադարձած աստղագիտության համաշխարհային օլիմպիադայի աշակերտական թիմը: «Մեր հանրակրթության որակն այնքան վատը չէ, որ հաճախ խոսում ենք, որովհետեւ ունենք արդյունքներ միջազգային ասպարեզում»,- երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը` պատասխանելով արտակարգ ունակություններ ունեցող աշակերտների ֆինանսավորման եւ այլ խնդիրների մասին պատգամավոր Անահիտ Բախշյանի հարցապնդմանը։ Նախարարի խոսքով, աշակերտական օլիմպիական թիմերը կառավարության ուշադրության կենտրոնում են: «Կարծում եմ՝ աշակերտական օլիմպիադայի մասնակիցները նույնքան կարեւոր, հեռանկարային եւ օգտակար գործ են անում մեր երկրի համար, որքան մեր շախմատային կամ այլ մարզաձեւերի օլիմպիադայի մասնակիցները: Այդ երեխաներին փայփայելու, ապագայում օգնելու խնդիր կա», ավելացրեց Ա. Աշոտյանը: 2011թ.-ի պետական բյուջեի նախագծով նախատեսված է աշակերտական օլիմպիադաների կազմակերպման եւ անցկացման համար հատկացնել 41 մլն 565 հազար դրամ: Անահիտ Բախշյանի կարծիքով, վաստակած մեդալների թիվը կարող է կրկնապատկվել, եթե այդ գործով զբաղվեն ճիշտ մարդիկ: «Չեմ ասում՝ գումարներն ավելացնենք, բայց այդ գումարն էլ ավելի արդյունավետ ծախսելու դեպքում 2 անգամ ավելի լավ արդյունքներ կունենանք»,- նշեց Ա. Բախշյանը: Արմեն Աշոտյանն էլ հույս հայտնեց, որ 2011թ.-ի ցուցանիշները կլինեն էլ ավելի լավը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter