HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նշանակվել է ՊՆ մամուլի քարտուղար

Սեյրան Օհանյանի հրամանով պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար է նշանակվել Դավիթ Անդրանիկի Կարապետյանը: Պաշտպանության նախարարի նույն հրամանով Դավիթ Կարապետյանն ազատվել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետի պաշտոնից: Դավիթ Կարապետյանը կրթությամբ արևելագետ-միջազգայնագետ է: 2003թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի բակալավրատը, 2005թ. ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրան, 2006թ. Փարիզի Պանթեոն-Ասաս համալսարանի Միջազգային հարաբերությունների մագիստրատուրան: Հայաստանի ֆրանսիական համալսարանում կատարում է դասախոսական աշխատանք: Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, պարսկերեն, ռուսերեն լեզուներին: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter