HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեր մարզադաշտը նեմեցների չենք տալիս»

Վանաձորի ավագանին քննարկեց մարզադաշտը ՀՖՖ-ին տրամադրելու հարցը Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստը հոկտեմբերի 26-ին էր: Ներկա էին ավագանու բոլոր անդամները: 8 հարցերից 2-ը տեղի տվեցին բուռն քննարկման: Նրանցից առաջինը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային սեփականության իրավունքով գույք նվիրաբերելու մասին էր: Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը նախ վրդովված էր, որ ավագանու անդամ Արմեն Այվազյանը նախօրեին ուղիղ եթերով դեմ է արտահայտվել այս որոշման նախագծին: «Քսան տարի է` մենք ունենք խարխլված մարզադաշտ, և մեր ուժը չի պատում, որ մենք այն վերակառուցենք: ՀՖՖ-ն ոչ միայն վերակառուցելու է այն, այլև 80 մլն դրամի բեռ է ընկնելու համայնքի բյուջեից, և, եթե անգամ ես իշխանության չլինեմ, ապա իրավահաջորդ իշխանությունն այն կարող է հետ վերցնել»,- նշեց քաղաքապետը: Այս տեսակետն են պաշտպանում նաև կողմ քվեարկած ավագանու անդամները, որոնք 3 տարի ժամկետով նվիրաբերում են մարզադաշտը ՀՖՖ-ին: Ավագանու անդամ Արմեն Այվազյանը դեմ արտահայտվեց այս որոշմանը. «Այս հարցի` օրակարգում ևս մեկ անգամ դրվելը սուբյեկտիվ բնույթ ունի և եթե համայնքային սեփականությունը գույք է նվիրաբերում, ապա հստակ պետք է ձևակերպվի պայմանագիրը և ներդրումները: Իսկ այս պարագայում ոչ մի տեղ ֆիքսված չէ, որ մարզադաշտը հետ են վերադարձնելու»: Ավագանու մեկ այլ անդամ Սամվել Դիլոյանն էլ արտահայտեց հետևյալ տեսակետը. «Մարզադաշտը դարձել է ավտոշուկա: Մեր մարզադաշտը նեմեցների չենք տալիս: Սրանից լավ ծրագիր չէր կարող լինել, եթե նույնիսկ 3 տարի հետո ՀՖՖ-ն այն հետ չտա, ապա ավելի լավ կլնի, որովհետև համայնքը մարզադաշտի պահպանման մեծ ծախսերի տակ է ընկնելու»: «Մարզադաշտը միշտ ծառայելու է միայն ֆուտբոլի և համայնքային այլ միջոցառումներ կատարելու համար,- նշում է քաղաքապետը,- իսկ բակային խոսակցությունները, թե ձիարշավարանի կամ այլ վայրի կվերածվի, հնարավոր չէ: Երեք տարվա ընթացքում մարզադաշտը վերակառուցվելու է որպես մարզադաշտ` միջազգային չափանիշներին համապատասխան: Իսկ թե ով ոնց է մտածում` արդեն հետաքրքիր չէ: Վանաձորի բնակիչների խնդիրն է` ունենալ մարզադաշտ և ոչ թե մտածել` ո՞ւմ է այն պատկանում ` ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, թե մեկ ուրիշին»: Այս հարցը դրվեց քվեարկության ավագանու անդամներից Գևորգ Շահինյանի բացակայության պայմանում: Որոշումն ընդունվեց 3 դեմ, 9 կողմ և 2 ձեռնպահ ձայներով: Հաջորդ հարցը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային հողամասեր տրամադրելուն համաձայնություն տալու մասին էր: Տարոն 4 թաղամասի 44 հազար քմ մակերես ունեցող տարածքներն ավագանու անդամների մեծ մասի կողմից կրկին տրամադրվեցին ՀՖՖ-ին. «Ավելի լավ է փուշ ու տատասկ լինի՞, թե՞ մարզադպրոց ու արհեստական խոտածածկ տարածքներ»,- նկատեց Ս. Դարբինյանը: Ավագանու անդամ Ա. Այվազյանը ևս դեմ չէ տարածքներ տրամադրելուն ու Վանաձորում ֆուտբոլի զարգացմանը, սակայն նշում է . «Հարցն այն է, որ այսօր համայնքի բյուջեն շատ սուղ է, իսկ այդ գումարներով կարելի էր լցնել բյուջեի ճեղքվածքները»: Անի Խաչատուրյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter