HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարեփոխվում է պետական ֆինանսների կառավարման համակարգը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Գործադիրը հավանություն է տվել պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխման ռազմավարությանը, դրա առաջին փուլի իրականացման միջոցառումների ծրագրին։ Ռազմավարությամբ սահմանվել է ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգում (ՊՖԿՀ) 2011-2020թթ. իրականացվելիք բարեփոխման շրջանակը, որտեղ որպես հենանիշ կիրառվում են լավագույն միջազգային փորձն ու չափորոշիչները, բարեփոխման հիմնական խնդիրները, իրականացման կարգը և արդյունքները գնահատելու հիմնական ցուցանիշները։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Ես ուզում եմ անդրադառնալ երեկվա խորհրդակցության օրակարգին, մասնավորապես, բյուջետային պլանավորմանը և նախագծերի նախահաշվային պլանների կազմմանը։ Փաստորեն այս ռազմավարությունը ներառում է այդ դրույթները, և մենք ունենալու ենք տեխնիկական օժանդակություն։ Երեկվա քննարկման ժամանակ ևս առաջացավ այն խնդիրը, որ անհրաժեշտ է միջազգային փորձն ուսումնասիրել միգուցե հենց այս հայեցակարգի շրջանակում էլ, քանի որ այստեղ բաղադրիչ մասերն են և՛ բյուջեի պլանավորման գործընթացը, և՛ նաև գնումները։ Դրանք առնչվում էին հենց գնագոյացման խնդրի և կապիտալ շինարարությունում նախագծերի նախահաշիվների պատրաստման հետ։ Հենց այս շրջանակում էլ պետք է ձևավորել աշխատանքային խումբը, և այն պետք է դիտարկվի որպես առանձին խնդիր և տեխնիկական օժանդակությունն ուղղորդվի դրա լուծմանը։ Գաղտնիք չէ, որ նախագծերի նախահաշիվների կազմումը թելադրում է գնագոյացումը շինարարության ոլորտում։ Մյուս կողմից, այդ ոլորտում շուկայում ձևավորված գները պետք է հանդիսանան նախագծերի նախահաշիվների հիմքը։ Միևնույն ժամանակ երեկվա քննարկումից պարզ դարձավ, որ եթե նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմվում են, ապա կազմվում են մասնագետների կողմից, կազմվում են` հաշվի առնելով այն վիճակագրությունը, որ մենք ստանում ենք շուկայից և այն ցուցանիշները, որ դնում ենք բյուջեի հիմքում։ Դրանք արդեն կողմնորոշիչ են դառնում նաև շուկայի համար, ուստի պետք է լուրջ, արմատական փոփոխություն կատարենք, ուսումնասիրենք միջազգային փորձը և ձեռնամուխ լինենք խնդրի լուծմանը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter