HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կանցկացվի Հայաստան-ԱՄէ գործարար համաժողով

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նոյեմբերի 3-4-ը Երեւանում անցկացվելիք Հայաստան-ԱՄէ առաջին գործարար համաժողովի կազմակերպական հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանը, ՀՀ արտաքին գործերի եւ էկոնոմիկայի փոխնախարարները, Զարգացման հայկական գործակալության, Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի ու Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ղեկավարները: Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողովին արաբական կողմից նախատեսվում է տարբեր ոլորտներ ներկայացնող շուրջ չորս տասնյակ գործարարների մասնակցություն` ԱՄԷ արտաքին առեւտրի նախարար շեյխա Լուբնա Քասիմիի գլխավորությամբ: Համաժողովի նպատակը երկկողմ տնտեսական հարաբերությունների խորացումը, համագործակցության նոր ուղղությունների բացահայտումը եւ գործարարների միջեւ ուղիղ շփումների հաստատումն է: Համաժողովի ընթացքում արաբական կողմին կներկայացվեն Հայաստանում իրականացվող եւ իրականացվելիք տնտեսական խոշոր նախագծերը, կքննարկվեն գործակցության հեռանկարները: Հյուրերը նաեւ կայցելեն մարզեր` ծանոթանալու մշակութային, զբոսաշրջային, արդյունաբերական ներուժին: Այս մասին տեղեկացնում է ՏԿՆ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter