Հայաստանի խոշոր հարկատուն «ՀայՌուսգազարդն» է
Համաձայն Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ամենաշատ հարկ վճարել է «ՀայՌուսգազարդը»։ Ընկերությունը պետբյուջե է մուծել մոտ 13 մլրդ դրամ։ Երկրորդ հորիզոնականում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ընկերությունն է՝ մոտ 12,6 մլրդ դրամ։ Հաջորդող երկու հորիզոնականներում «Ղ-Տելեկոմ» և «ԱրմենՏել» կապի օպերատորներն են՝ համապատասխանաբար վճարելով մոտ 12.2 և 11,1 մլրդ դրամ հարկ։ Իսկ առաջին հնգյակը եզրափակում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ մոտ 8.8 մլրդ դրամ վճարումով։
Հաջորդ հնգյակում են հայտնվել «Ֆլեշ» ընկերությունը՝ մոտ 8,5 մլրդ դրամ, «Սիթի պետրոլ գրուպը»՝ 7,8 մլրդ դրամ, Հայաստանի էլեկտրական ցանցերը՝ 5,9 մլրդ դրամ, «Վիդիս դիսթրիբյուշն» ընկերությունը՝ մոտ 5 մլրդ դրամ, «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը»՝ մոտ 4.7 մլրդ։ Իսկ 11-րդ հորիզոնականը զբաղեցրել է կապի երրորդ օպերատորը՝ «Օրանժ Արմենիան»՝ 3,8 մլրդ դրամ հարկային վճարումով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել