HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաղաղ ցույց` ուրանի դեմ

Մերի Սողոմոնյան Նոյեմբերի 11-ին` ժամը 17-ին, Կապանի մշակույթի կենտրոնի հարակից հրապարակում նախատեսվում է անցկացնել խաղաղ ցույց` ընդդեմ Սյունիքում ուրանի պաշարների երկրաբանահետախուզական աշխատանքների եւ ուրանի հանքի հնարավոր շահագործման: Կապանում գործող հասարակական կազմակերպություններն ու անհատները հասարակական լսումներից ու քննարկումներից արդեն անցել են գործնական քայլերի, քանի որ ուրանի ծրագրի իրականացման քայլերն օրեցօր նոր թափ ու զարգացում են ստանում: Լեռնաձոր համայնքում, հետախուզական աշխատանքների համար նոր բացված ճանապարհից բացի, արդեն մի քանի օր է` հորատումներ իրականացնող տեխնիկա է աշխատում, ինչպես նաեւ սկսվել է փորձանմուշներ վերցնելու գործընթաց: Այս ամենին ականատես եղան ուրանի ծրագրի դեմ պայքարող հասարակական եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատներ, ինչպես նաեւ Լեռնաձոր այցելած ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Կապանում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է հանրության շրջանում իրազեկման աշխատանքների, խաղաղ ցույցերի եւ ուրանի ծրագրի դեմ պայքարի այլ միջոցառումների կազմակերպմամբ: Այժմ տարվում են նախապատրաստական աշխատանքներ նոյեմբերի 11-ի բողոքի ցույցի պատշաճ իրականացման ուղղությամբ, որին մասնակից պետք է դարձնեն ուրանի ծրագրի դեմ դիրքորոշում որդեգրած հանրության տարբեր խմբերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter