Երևանում տեղի կունենա «Գանձասար» և «Կարսրուհե» ֆուտբոլային ակումբների ընկերական հանդիպումը
Հոկտեմբերի 5-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Կապանի «Գանձասար» և գերմանական «Կարսրուհե» ֆուտբոլային ակումբների ընկերական հանդիպումը: «Կարսրուհեն» հանդես է գալիս Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայում, պատասխան հանդիպումը տեղի կունենա Գերմանիայում:
Հանդիպման կազմակերպիչներն են «Քրոնիմետ Մայնինգը»՝ ի դեմ Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգ երկրամասում Հայաստանի պատվո հյուպատոս, Քրոնիմետ ընկերությունների խմբի հիմնադիր նախագահ Գյունթեր Պիլարսկու, և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ ի դեմ կոմբինատի գլխավոր տնօրեն, «Գանձասար» ակումբի նախագահ Մաքսիմ Հակոբյանի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել