
Թերթի տեղեկություններով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Գլադունչիկն առաջիկայում կտեղափոխվի այլ աշխատանքի։ ՀԷՑ-ի տնօրենի փոփոխության մասին պաշտոնապես կհայտարարվի եկող տարվա սկզբին։
ՀԷՑ-ում շրջանառվող լուրերի համաձայն, Գլադունչիկը վաղուց է ցանկանում ՀԷՑ-ի սեփականատեր ռուսական «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ»-ի այլ ձեռնարկության տնօրենի պաշտոնին տեղափոխվել և այդ նպատակով մեկնել է Մոսկվա։ ՀԷՑ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սարաջյանը թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է Գլադունչիկի՝ Մոսկվայում գտնվելու փաստը՝ ասելով, որ մեկնել է ՀԷՑ-ի եկող տարվա բիզնես ծրագիրը հաստատելու նպատակով։ Ըստ Սարաջյանի, ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի փոփոխության մասին լուրը իրականությանը չի համապատասխանում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել