
ՀՌԱՀ-ը երեկ հրապարակեց հեռուստածրագրերի մարզային սփռման եթերային հեռարձակում իրականացնելու ևս 7 մրցույթների մասնակիցների ցանկը։ Եվ պարզվեց, որ 7-ից 5-ին էլի մասնակցում են մեկական հեռուստաընկերություններ։ Մրցակցություն կա միայն երկու դեպքում, թվային հեռարձակման ցանցի միջոցով Կոտայքի մարզում հեռարձակում իրականացնելու համար միմյանց հետ մրցելու են «Աբովյան» և «Սիրակ» ընկերությունները, իսկ Շիրակի մարզում՝ «Ցայգ» ՍՊԸ-ն և «Չապ» ՍՊԸ-ն, որը հեռարձակում է «Գալա» հեռուստաընկերությունը։
Պաշտպանության նախարարի հրամաններով
Թերթի տեղեկություններով, պաշտպանության նախարարի հրամանով Կենտրոն վարչական շրջանի զինկոմ, գնդապետ Վարդան Մինասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Կենտրոնի զինկոմ է նշանակվել Գյումրի քաղաքի զինկոմ Համլետ Մաթևոսյանը։ Կենտրոնի զինկոմիսարիատի 2-րդ բաժանմունքի պետ Արմեն Հակոբյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել Աշտարակի զինկոմիսարիատի 2-րդ բաժանմունքի պետ։ Գնդապետ Վարդան Մինասյանը հնարավոր է առաջիկայում նշանակվի N բանակային կորպուսի շտաբի պետ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել