Վրաստանի քաղաքացիները փորձել են ապօրինի հատել Հայաստանի սահմանը
Վրաստանի երեք քաղաքացիներ ձերբակալվել են վրաց-հայկական սահմանն ապօրինի հատելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Georgia Online»-ը, ոստիկանության սահմանապահ ծառայությունն արձանագրել է նրանց՝ սահմանն ապօրինի անցնելու փաստը և մաքսային կանոնների խախտման փաստով ձերբակալել Սախավետ Ալազովին, Արիֆ Նաիբովին և Անար Աբասովին։
Ինչպես ոստիկանության սահմանապահ ծառայությունից տեղեկացրել են «Կավկաս պրես»-ին, տվյալ անձինք Վրաստանի Մառնելուի շրջանի մի գյուղից փորձ են արել տարբեր տեսակի ապրանք անցկացնել Հայաստանի տարածք։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել