HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել են Աշտարակ-Թալին-Գյումրի հատվածի մրցույթի արդյունքները

Այսօր կառավարությունում տեղի է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Նիստում հաստատվել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի երկրորդ տրանշի` Աշտարակ-Թալին և երրորդ տրանշի` Թալին-Գյումրի ճանապարհի Անկախ մոնիթորինգի գործակալության ընտրության մրցույթի արդյունքները։ Կառավարման խորհուրդը հանձնարարել է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ին` առավելագույն միավոր ստացած «Տնտեսական զարգացման հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ին հրավիրել ֆինանսատեխնիկական առաջարկ ներկայացնելու։ Խորհրդի անդամներն ի գիտություն են ընդունել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ֆելիքս Փիրումյանի` Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի բազմափուլ ֆինանսավորման գործիքի վերաբերյալ Ասիական զարգացման բանկի առաքելության 2010թ. սեպտեմբերի 13-20-ը այցելության Հուշագրի մասին հաղորդումը։ Ինչպես տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը, օրակարգի մեկ այլ հարցով նիստում հաստատվել է մշտական գործող մրցույթի արդյունքների գնահատման հանձնաժողովի կազմը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter