Հայիթիում խոլերայի համաճարակի զոհերի թիվը հասել է 300-ի
Հայիթիում բռնկված համաճարակի զոհերի թիվն օրեցօր ավելանում է։ Վերջին օրերին համաճարակի զոհ է դարձել ավելի քան 13 մարդ, իսկ բռնկումից ի վեր գրացնվել է 305 մահվան դեպք։ Այս տվյալները երեկ հրապարակել է Հայիթիի առողջապահության նախարարությունը։
Վարակվածների թիվն արդեն անցել է 4000-ից։ Իսկ համաճարակից ավելի շատ տուժել է երկրի հյուսիսում գտնվող Արտիբոնիտը։ Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսը, որտեղ ավելի քան 1 մլն մարդ վրանային ճամբարներում է ապրում, իշխանությունների վերահսկողության տակ է։ Ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, երկրի ողջ տարածքում թե տեղական, թե արտասահմանից ժամանած մասնագետները, ինչպես նաև հումանիտար օգնություն ցուցաբերող տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները պրոֆիլակտիկ աշխատանքներ են տանում բնակչության շրջանում՝ կանխելու համաճարակի տարածումը։
Հայիթիի հարևանությամբ գտնվող Դոմինիկայն Հանարպետությունում դեռևս խոլերայի դեպքեր չեն գրանցվել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել