
Հոկտեմբերի 28-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրանյութ պատրաստելու կասկածանքով, Շինարարների փողոցից բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 1964 թ. ծնված Նորիկ Հ.-ին: Նրա ավտոտնակի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է «Սեդալգին նեո» դեղամիջոցի 40 հաբ, 5 մլ տարողության ներարկիչ` 3,8 մլ մոխրագույն լուծույթով, 20 մլ ներարկիչ` 16 մլ կարմրավուն լուծույթով, և 5 մլ ներարկիչ` 4 մլ նույն` կարմրավուն լուծույթով: Նորիկ Հ.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը «Սեդալգին նեո» դեղամիջոցից թմրանյութ պատրաստելու բաղադրամասեր են` անձնական օգտագործման համար:
Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել