HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս տարի Սյունիքում անտառահատման 5 դեպք է հայտնաբերվել

Մերի Սողոմոնյան Սյունիքում ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում ապօրինի ծառահատման 5 դեպք է արձանագրվել, որի հասցրած վնասը կազմել է 177 հազար դրամ: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լևոն Պետրոսյանի փոխանցմամբ` բնությանը հասցված ընդհանուր վնասի չափը փոխհատուցվել է: Իրավախախտերի մեջ եղել են նաև սոցիալապես անպահով 2 անչափահաս երեխաներ և հոգեկան շեղումներ ունեցող 1 անձ, որոնք բացառության կարգով վարչական տուգանքի չեն ենթարկվել: Անցած տարի  նույն ժամանակահատվածում անտառխախտման 23 դեպք է գրանցվել, հասցված վնասի չափը կազմել էր 387 հազար դրամ: Այս տարի հայտնաբերվել է որսի կանոնների խախտման 2 դեպք: «Գեղիի եւ  Շիկահողի վարչական տարածքներում են խախտումներն արձանագրվել: Առաջին դեպքում քրեական գործ է հարուցվել 2 անձի նկատմամբ, 2-րդ դեպքում` 3 հոգի տուգանվել է 30-հազարական դրամով: Առգրավվել է որսորդական 4 հրացան եւ 2 ինքնաձիգ:  Իսկ Ողջի գետի աղտոտման համար 488 հազար դրամի չափով տուգանվել է Իրանի Իսլամական Հանրապետության մեկ քաղաքացի, որի  բեռնատարի վթարից  մազութի արտահոսք էր եղել գետի մեջ», -տեղեկացնում է բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը: Այս նույն ժամանակահատվածում ապօրինի ձկնորսության 1 դեպք է գրանցվել Սիսիանի տարածաշրջանում, որի համար Սյունիքի տարածքային բաժնի կողմից տրվել է վարչական տուգանք: Ապօրինի ձեռք բերված ձկնավաճառությամբ զբաղվող 2 դեպք էլ բաժնի կողմից հայտնաբերվել է Կպանում, եւ համապատասխանաբար 30 հազարական դրամի վարչական տուգանք նշանակվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter