HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կօծվի Արարատի Ս. Հակոբ եկեղեցու զանգակատունը

Հոկտեմբերի 31-ին` Ս. Պատարագի ավարտին, Արարատի Ս. Հակոբ եկեղեցում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ կօծվի եկեղեցու նորակառույց զանգակատունը: Ս. Հակոբ եկեղեցին կառուցվել է 1866 թվականին, Պարսկաստանի Մակու քաղաքից ներգաղթած հայերի նախաձեռնությամբ: Զանգակատունը կառուցվել է մեկ տարում տեղաբնակ Ստեփան և Սամվել Վարդանյանների բարերարությամբ: Ինչպես տեղեկացնում է Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանը, զանգակատան կառուցումից զատ բարերարներն ամբողջությամբ ստանձնեցին եկեղեցու հարդրաման և դեպի եկեղեցի տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter