HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսիան ողջունում է Աստրախանի համատեղ հայտարարությունը

Ֆրանսիայի Արտաքին գործերի և Եվրոպական հարցերի նախարարության մամլո խոսնակի սթ. հոկտեմբերի 28-ի հայտարարությունը «Ֆրանսիան ողջունում է, նախագահ Մեդվեդևի նախաձեռնությամբ,  նախագահներ Իլհամ Ալիևի, Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի` հոկտեմբերի 27-ի Աստրախանի համատեղ հայտարարությունը` ողջունելով նաև այդ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված նախագահ Մեդվեդևի անձնական հանձնառությունը: Սույն հայտարարությամբ հակամարտող կողմերն ընդունում են բանակցված խաղաղ կարգավորման և հրադադարի ամրապնդման անհրաժեշտությունը` վստահության միջոցառումներով: Որպես առաջին քայլ, կողմերը պարտավորվում են արագորեն ձեռնամուխ լինել  իրենց մոտ պահվող գերիների և դիակների փոխանակմանը: Աստրախանում կողմերի ընդունած որոշումները կարող են նպաստել  լարվածության և վերջին ամիսներին բազմապատկված հրադադարի խախտումների նվազեցմանը: Ֆրանսիան ակնկալում է վերջիններիս շուտափույթ կենսագործում: Այս հակամարտությունը  կարող է լուծվել միայն երկխոսության միջոցով` խաղաղ, կայուն և բարգավաճ ապագա ապահովելու Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև ողջ տարածաշրջանի համար: Միացյալ նահանգների և Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող  Ֆրանսիան չի խնայելու իր միջնորդական ջանքերը`օգնելու Լեռնային Ղարաբաղի հարցում ընդդիմացած Հայաստանին և Ադրբեջանին` հասնելու հակամարտության  խաղաղ, արդար և կայուն կարգավորման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter