HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՆՊՇ-ն հերքում է

Ազգային նոր պահպանողական շարժման կենտրոնական կոմիտեն հայտարարում է, որ «Չորրորդ հանրապետություն» կուսակցության ձևավորման նախաձեռնող խմբի երեկ տարածած հաղորդագրությունը, որում նշված է նաև Ազգային նոր պահպանողական շարժման անունը, տեղեկատվական առումով մի շարք կեղծիքներ է պարունակում, իսկ բարոյական առումով անընդունելի է: Մասնավորապես նշվել է, որ ԱՆՊՇ հիմնադիր կազմը ձեռնամուխ է լինում նոր քաղաքական ուժի ստեղծման: Ի պատասխան հայտարարում ենք, որ Ազգային նոր պահպանողական շարժումը հիմնադրվել է 2010թ փետրվարի 10-ին: Հիմնադիր ժողովին մասնակցել են Էդուարդ Ափրամյանը, Էդգար Հելհելյանը, Գրիգորի Հակոբյանը, Լիլիթ Ավոյանը և Արթուր Բաղդասարյանը (տեղեկատվությունը` պետռեգիստրում): Այսօր, բացառությամբ Էդուարդ Ափրամյանի, շարժման հիմնադիր մնացած անդամները շարունակում են իրենց գործունեությունը` որպես ԱՆՊՇ ԳԽ անդամներ: Ինչ վերաբերվում է նրանց հայտարարությանը, թե «վերջին մեկ տարվա ընթացքում Ազգային նոր պահպանողական շարժումը, հանդես գալով որպես հասարակական կազմակերպություն, կատարեց իր առջև դրված խնդիրները», նշենք որ սա ևս ստահոդ տեղեկատվություն է: Նախ, չի կարող երիտասարդության ազգային ու կրթական դաստիարակության խնդիրներով զբաղվող կազմակերպությունը մեկ տարում կատարել իր առջև դրված խնդիրները: Եվ երկրորդ` Ազգային նոր պահպանողական շարժումը շարունակում է իր աշխատանքները որպես հասարակական կազմակերպություն և շուտով հանդես կգա դաշինքով` մի քանի տասնյակ այլ հասարակական կազմակերպությունների հետ: Ցավում ենք, որ նոր կուսակցությունն ու նրա ղեկավարությունը քաղաքական դաշտ են մտնում` առաջին օրվանից խաբելով հասարակությանն ու տրամադրելով կեղծ տեղեկատվություն: Միաժամանակ հայտարարում ենք, որ Ազգային նոր պահպանողական շարժման անունից հայտարարությամբ հանդես գալու իրավունք ունեն ԱՆՊՇ նախագահ Է.Հելհելյանն ու ԱՆՊՇ Գերագույն խորհուրդը: Էդուարդ Ափրամյանը հեռացել է շարժումից, որպեսզի շարունակի իր քաղաքական գործունեությունը: Հետևաբար, շարժման անունից խոսելու ոչ բարոյական, ոչ քաղաքական և ոչ էլ առավել ևս իրավական առումներով իրավունքներ չունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter