HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Բախշյանին հրավիրել են քննարկման

Այսօր «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Երեւանի նախադպրոցական հիմնարկների տնօրենների հետ ժամկետային (մեկ տարի ժամկետով) պայմանագրեր կնքելու վերաբերյալ պատկան մարմինների պաշտոնյաների հետ քննարկում կազմակերպելու պահանջի առնչությամբ ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետի տեղակալից ստացել է պատասխան նամակ, ըստ որի` նոյեմբերի 3-ին, ժամը 11.00-ին ՀՀ աշխատանքային տեսչության վարչական շենքում տեղի կունենա վերը նշված հարցի քննարկում: ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետի տեղակալը նամակում տեղեկացրել է նաեւ, որ ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը դիմել է Երեւանի քաղաքապետին` վերոնշյալ քննարկմանը քաղաքապետարանի համապատասխան մասնագետների մասնակցությունն ապահովելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter