Արման Դանիելյանն ընտրվեց ենթակոմիտեի անդամ
Հոկտեմբերի 28-ին Միավորված ազգերի կազմակերպության Ժնեւի գրասենյակում տեղի են ունեցել Խոշտանգումների, դաժան եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ենթակոմիտեի անդամների ընտրությունները:
Ենթակոմիտեում թափուր քսան տեղի համար փորձագետների թեկնածություններ էին ներկայացրել Խոշտանգումների, դաժան եւ անմարդկային վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության անդամ երեսունմեկ պետություն: Ենթակոմիտեում Հայաստանը ներկայացրել էր քաղաքացիական հասարակության ինստիտուտ հասարակական կազմակերպության նախագահ, խոշտանգումների կանխարգելման ազգային խորհրդի անդամ Արման Դանիելյանի թեկնածությունը:
Ընտրությունների արդյունքում Արման Դանիելյանը ընտրվեց ենթակոմիտեի անդամ` չորս տարի ժամկետով:
Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեն Խոշտանգումների, դաժան եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությամբ նախատեսված ՄԱԿ-ի կարեւորագույն մեխանիզմներից է, որի նպատակն է կանխել խոշտանգումները եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը անդամ պետություններում ազատազրկման մեջ գտնվող անձանց պահման վայրեր պարբերական այցելություններ կատարելու միջոցով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել