HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Սաֆարյան. «Հաղթողը պետք է լինի համազգային շահը»

Ստորև ներկայացվում է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հայտարարությունը 2010թ. հոկտեմբերի 31-ի Հանրային հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակներում Ազգային ժողովի հոկտեմբերի 28-ի նիստում հետաձգվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հեղինակած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծի քվեարկությունը: Ընդդիմադիր, իշխանամետ կամ «անկախ» սակավաթիվ ու սակավամիտ որոշ լրատվամիջոցների, լրագրողների, վերլուծաբանների ու քաղաքական գործիչների կողմից փորձ է արվում նսեմացնել այս խնդրի կարեւորությունը, հեգնել կատարված առաջը քայլ, երբ խնդիրը թեպետ արտահերթ, բայց քննարկվել է խորհրդարանում ու հասցվել քվեարկության, իսկ այժմ էլ փոխզիջում է ձեւավորվել քվեարկության պահի նպատակահարմարության հարցի շուրջ: Սա մի խնդիր է, որը պետք է լուծվի համազգային համերաշխության ու համախոհության ճանապարհով: Մեր տեսակետները չեն փոխվել, եւ մենք փորձելու ենք իրավիճակը հասունացնել հանուն ճանաչման: Դա դիվիդենտներ կամ միավորներ հավաքելու կամ կորցնելու հարց չպետք է լինի ոչ մեկի համար: Այստեղ հաղթողը պետք է լինի համազգային շահը, Հայաստանն ու Արցախը: Եւ կարեւոր քայլն է, որ այս խնդրով փոխզիջումներ ձեւավորելու թույլ նշույլներ են ի հայտ գալիս քաղաքական դաշտում: Միգուցե ոմանց համար առճակատման ու կոնֆլիկտային վարքագիծն ավելի նախըտրելի է, բայց ոչ «Ժառանգության» համար: Միգուցե որոշ տխրահռչակ լրագրողների համար սկանդալներն ու միջանձնային ու միջկուսակցական բախումներն ավելի հետաքրքիր են, քան Արցախի ճանաչումը, բայց ոչ «Ժառանգության» համար: Միգուցե որոշ քաղաքական ուժերի ու գործիչների համար Արցախի հարցը շահարկման ու միավորներ հավաքելու առարկա է, բայց ոչ «Ժառանգության» համար: «Ժառանգության» համար առաջնային է տասնիննամյա կամ այլ վաղեմության չլուծված խնդիրների ծանր բեռը սերունդներին չթողնելն ու դրանք հայանպաստ ճանապարհով լուծելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter