Գրավի դիմաց ազատ են արձակել
Երեկ «Հրապարակը» տեղեկություն ստացավ, որ Արարատի զորամասի Ռոժ մականունով Վարդան Մարտիրոսյան հրամանատարին գրավի դիմաց ազատ են արձակել:
Այս հրամանատարին կալանավորել էին զինվորներին ծեծելու, նվաստացնելու և դրամահավաքության համար:
«Հրապարակի» աղբյուրների փոխանցմամբ` ավելի վաղ կրկին գրավի դիմաց ազատ էր արձակվել նաև այս գործով կալանավորված, նույն զորամասի գնդի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապես Ա.Կարապետյանը:
Ռոժը Յուրի Խաչատուրովի որդու հովանավորյալն է, որի նստել-չնստելը Խաչատուրովների համար պատվի հարց էր դարձել: Գենշտաբի պետ Յուրի Խաչատուրովն անգամ ուլտիմատում էր տվել, թե հրաժարական կտա, եթե Ռոժին ազատ չարձակեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել