HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սաշիկ + Պզո

Լոս Անջելեսի AMGA հայկական հեռուստաալիքի «Վարագույր» ծրագրի տնօրեն, քաղաքական մեկնաբան Ռուդիկ Հովսեփյանը երեկ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, թե չի եղել մի դեպք, որ Սաշիկ Սարգսյանը գնա ԱՄՆ և Պզոյի հետ չհանդիպի:

«Ամեն անգամ, երբ նա գալիս է ԱՄՆ, տեղեկությունն անմիջապես տարածվում է, որ այսինչ ռեստորանում Սաշիկը հանդիպել է այսինչ հանցագործ խմբի հետ: Այս տեղեկությունն անմիջապես հասնում է նաև իրավապահներին, և նրանք անպայման ստուգում են ու գտնում են, որ սրանք իրար հետ գործ են անում, իրար հետ «մեդիքալ» են անում, իրար հետ տների առք ու վաճառք են անում, իրար հետ հարստություն են դիզում, հարստություն են տեղափոխում»,- ասաց Ռուդիկ Հովսեփյանը: Նա նշեց, որ հայկական հանցավոր այդ խմբավորումները Լոս Անջելեսում իրենց այնքան վատ են պահում, որ հայ համայնքի ներկայացուցիչները վաղուց արդեն կանխատեսում էին, որ օր մի ԱՄՆ իրավապահները զբաղվելու են նրանցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter