HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանվել է քարի վերամշակման արտադրամասի տնօրենը

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11.15-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Արցախի փողոցի թիվ 63/1 հասցեում մարդ են սպանել: Մեկնած օպերատիվ խումբը քարի վերամշակման արտադրամասի տարածքում կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել է արտադրամասի տնօրեն, 73-ամյա Շալիկո Եղինյանի դիակը՝ գլխի շրջանում բութ գործիքով հասցված վնասվածքների հետքերով:

Նույն օրը՝ ժամը 11.20-ին, բաժին է ներկայացել 57-ամյա Սուրեն Բ.-ն և հայտարարել, որ ժամը 10.30-ի սահմաններում, արտադրամասի աշխատանքները կազմակերպելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ինքն է երկաթյա լինգով հարվածել Եղինյանի գլխին:

«Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք լինգը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter