
ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած «ՉԻ» աղբյուրները երեկ երեկոյան տեղեկացրին, որ երեկոյան` ժամը 19-ի սահմաններում, Աբովյան քաղաքում 5 տարեկան 2 երեխա է մահացել: Ըստ նախնական տեղեկության` երեխաները թունավոր սունկ են կերել: Սակայն հետաքրքիր է, որ նրանք միմյանց հետ որևէ կապ չունեն:
Երկու տարբեր ընտանիքում մահացած երեխաների գործի շրջանակներում ոստիկանությանը երեկ հնարավորինս հավաքել է Աբովյանում վաճառվող սնկերը` պարզելու թունավորման պատճառ հանդիսացող սնկերի տեսակները: Թեև չի բացառվում, որ երեխաները այլ տեղից գնած սունկ են կերել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել