HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաղող` վկայականի դիմաց

Մոտ 2 ամիս է` հանրապետությունում սկսվել է խաղողի մթերման գործընթացը, որն, ինչպես գրեթե ամեն տարի, այս անգամ ևս կատարվում է գյուղացիներին բառի բուն իմաստով հարստահարելու ճանապարհով: Չնայած նախապես հայտարարվել էր, որ 1 կգ խաղողը մթերվելու է նվազագույնը 120 դրամով` սակայն մեծ թվով գյուղացիներ ստիպված են եղել իրենց բերքը գործարաններին կամ այլ մթերողներին հանձնել ընդամենը 40-50 դրամով: Մթերողների հետ պայմանագրեր չունեցող գյուղացիներն ուղղակի անելանելի կացության մեջ են հայտնվում. նրանք ստիպված են խաղողը հանձնել 40-50 դրամով, այլապես այն լավագույն դեպքում կարող են օգտագործել որպես անասնակեր: Իսկ «ամենահետաքրքիրը» հենց պայմանագրերին վերաբերող հարցն է, որը խաղողի վազի նման «պարուրվում» է առաջիկա քաղաքական զարգացումներին: Ինչպես «168 ժամի» թղթակցի հետ զրույցում պատմել են Արարատի մարզի բազմաթիվ բնակիչներ, մթերում իրականացնող կետերը գյուղացիներից խաղողը նորմալ գնով ընդունելու համար նրանց առաջարկում-պահանջում են կամ անձամբ անդամագրվել ԲՀԿ-ին, կամ ներկայացնել ընտանիքի անդամներից որևէ մեկի անունը: Ոմանք համաձայնվում են, ոմանք էլ արդեն համաձայնվածներին են վաճառում 1կգ-ն 50 դրամով, որպեսզի արդեն կուսակցական դարձած գյուղացին այն կուսակցական մթերակետին հանձնի 120-130 դրակով: Բնականաբար, ԲՀԿ-ից այս լուրերը կհերքեն` դրանք որակելով որպես ստոր հերյուրանքներ: Բացառված չէ, որ «նորաստեղծ» ավանդույթի համաձայն` ասենք, ԲՀԿ անդամ գյուղացիները, երիտկուսակցականների օրինակին հետևելով, բողոքի ցույց կազմակերպեն «168 ժամի» խմբագրության շենքի մոտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter