HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յակ-40 ինքնաթիռի զոհված անձնակազմի ընտանիքները քաշքշուկի մեջ են

Պատգամավորի 4 հարցը` վարչապետին

Հոկտեմբերի 27-ին` Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը դիմեց Կառավարությանը` ասելով, որ թե իրենց ամուսինները, թե 2001 թ. Իրանում վթարի ենթարկված Յակ-40 պետական օդանավի անձնակազմը զոհվեցին իրենց պաշտոնական պարտականությունները կատարելիս:

Սակայն օդանավի անձնակազմի այրիներն ու նրանց զավակներն արդեն 2 տարի է, քաշքշուքների մեջ են: Անահիտ Բախշյանը վերոնշյալ հարցերի մասին հերթական նամակն է ուղարկել ՀՀ վարչապետին: Նամակում ասվում է. «Պետական մարմինների անօրինական գործողության կամ անգործության հետևանքով ընտանիքի կերակրողին կորցրած այրիներն ու նրանց զավակներն այսօր քաշքշուքների մեջ են, և սնանկության գործերի կառավարիչը խնդիրը պատճառաբանում է ներքոնշյալ անպատասխան հարցերով: Խնդրում եմ, «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, 10-օրյա ժամկետում պատասխանել «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ի սնանկ ճանաչվելու և 2001թ. Իրանի տարածքում վթարի ենթարկված Յակ-40 ինքնաթիռի զոհված անձնակազմի ընտանիքներին 2008թ. փետրվարից պարտքը չվերադարձնելու վերաբերյալ ստորև նշված հարցերիս.

1. մուրհակ տրամադրելու մասին 2005թ. օգոստոսի 4-ին ՀՀ Կառավարության ընդունած N 1197-Ա որոշմամբ` «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ն «Արմենիան ինտերնեյշնլ էյրվեյս» ՓԲԸ-ի` 852.424.025 ՀՀ դրամ պարտքը մարելու նպատակով  2007, 2008 և 2009թթ. համար ՀՀ կառավարությունը թողարկել է մուրհակներ` համապատասխան արժեքներով: 2007 թվականի գումարից` 250 մլն դրամ անվանական արժեքով գանձապետական անտոկոu մուրհակ` 2007 թվականի դեկտեմբերի 31-ը մարման ժամկետով, 2008 թվականի գումարից` 300 մլն դրամ անվանական արժեքով գանձապետական անտոկոu մուրհակ` 2008 թվականի դեկտեմբերի 31-ը մարման ժամկետով, 2009 թվականի գումարից` 302424025 դրամ անվանական արժեքով գանձապետական անտոկոu մուրհակ` 2009 թվականի դեկտեմբերի 31-ը մարման ժամկետով: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի`  «[ի]րավաբանական անձի լուծարման դեպքում նրա պարտատերերի պահանջները բավարարվում են հետևյալ հերթականությամբ` - առաջին հերթին բավարարվում են լուծարվող իրավաբանական անձի գույքի գրավով ապահովված պարտավորություններով պարտատերերի պահանջները, - երկրորդ հերթին բավարարվում են այն քաղաքացիների պահանջները, որոնց առջև լուծարվող իրավաբանական անձը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար` համապատասխան պարբերական վճարումների կապիտալացման միջոցով... և այլն, - հինգերորդ հերթին հաշվարկներ են կատարվում մնացած պարտատերերի հետ: Յուրաքանչյուր հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարվելուց հետո»: «Հայկական ավիաուղիներ» պետական ՓԲԸ-ն չի ունեցել գրավով ապահովված պարտավորություններ «Արմենիան ինտերնեյշնլ Էյրվեյս» ՓԲԸ-ի հանդեպ: Հետևապես ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը 2005թ. հիշյալ որոշմամբ և համապատասխան մուրհակներով տրամադրվող գումարներով բավարարել «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ի հինգերորդ հերթի պարտավորություները` խախտելով երկրորդ հերթի պարտատերերի իրավունքները, որոնք, ի թիվս այլոց, 2001թ. Իրանի Իսլամական Հանրապետությունում վթարի ենթարկված «Յակ-40» ինքնաթիռի զոհված անձնակազմի ընտանիքներն են:

2. Ինչո՞ւ և ինչպե՞ս է «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ի նախկին աշխատակից Կոնստանտին Առուստամյանը, որը Ընկերությանը պարտք էր 659.485 ԱՄՆ դոլար և վճարել էր միայն 100.000-ը, 2004թ.-ին պարտապանից փոխվել պարտատիրոջ` առանց իր պարտավորությունները ամբողջ ծավալով կատարելու:

3. Ինչո՞ւ է հանվել Առուստամյանի հետախուզումը 2006թ. հուլիսին, և ինչո՞ւ այդ մասին Գլխավոր դատախազը որևէ պարզաբանում չի տվել «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ի կառավարչին: Ի՞նչ հիմքով է նա 2008թ. նոյեմբերին սնանկ ճանաչվել:

4. «Էքսպրես լայնի» միջոցով «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ին պատկանող Իլ-86 ինքնաթիռը 2004թ. տեղափոխվել է Մոսկվա: Դատարանի վճռով այդ ինքնաթիռը պետք է վերադարձվեր Երևան, ինչը ԴԱՀԿ-ին կատարել չի հաջողվել: Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ին իր ինքնաթիռը վերադարձնելու համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter