HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի մասին պատմող 10 հեռուստաֆիլմ է հանձնվել Մշակույթի նախարարությանը

Երեկ «Կուլտուրա» համառուսաստանյան պետական հեռուստաընկերության տնօրենի տեղակալ Արկադի Բեդերովը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին է հանձնել Հայաստանի, հայկական մշակույթի գլուխգործոցների և մշակույթի գործիչների մասին «Կուլտուրայի» նկարահանած 8 ժամ տևողությամբ 10 ժապավեն` Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ և հայաստանյան մյուս հեռուստաընկերություններով ցուցադրելու համար: Փոխանցված ժապավենների ցանկում են «Համաշխարհային գրադարան» շարքից «Մատենադարան», «Աշխարհի սրբություններ» շարքից «Ճակատագրի նիզակ», «36 զինվորները», «Մոցարտյան վիրտուոզ կատարումներ» և «Կղզիներ» շարքերից «Ֆրունզե Դովլաթյան», «Սոս Սարգսյան», «Ֆրունզե Մկրտչյան», «Մարտիրոս Սարյան», «Սասունցի Դավիթ», «Երևանն ու նրա ալեզարդ պատմությունը» հեռուստաֆիլմերը: Եվս 20 ժամ տևողությամբ նկարահանումներ կփոխանցվեն առաջիկայում: ՀՀ մշակույթի նախարարության կայքը հայտնում է, որ Արկադի Բեդերովը, ինչպես նաև ԱՊՀ երկրների շուրջ 40 առաջատար լրատվամիջոցի ներկայացուցիչներ, լրագրողներ Հայաստանում են հոկտեմբերի 26-ից` ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների 4-րդ համաժողովի շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter