HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի հրեաներին

Հարգելի՛ բարեկամներ,

Սիրով շնորհավորում եմ ձեզ Ռոշ ա Շանայի` Նոր տարվա տոնի կապակցությամբ:

Աշխարհասփյուռ հրեա ժողովրդին պատկանող յուրաքանչյուր ընտանիք նշում է այս հինավուրց տոնը: Ուրախ եմ, որ այն նշվում է նաև մեր երկրում, որտեղ ազատորեն զարգանում են հրեական հարուստ մշակույթն ու հոգևոր ժառանգությունը:

Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչների աշխատասիրությունը, բարեխղճությունը և ստեղծագործելու ձիրքը դրսևորվում են մեր կյանքի ամենատարբեր բնագավառներում: Վստահ եմ, որ ձեր գործուն մասնակցությամբ հանդուրժողականության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտը շարունակելու է ամրապնդվել` նպաստելով Հայաստանի Հանրապետության բարգավաճմանը:

Ռոշ ա Շանա տոնի կապակցությամբ բարեմաղթանքներ եմ հղում Հայաստանի բոլոր հրեաներին: Թող սերն ու ջերմությունը լուսավորեն ձեր ընտանիքները, իսկ գալիք նոր տարին պսակվի ուրախությամբ և ձեռքբերումներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter