HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշակերտները՝ թրաֆիքինգի թեմայով

Այսօր Հրազդանի «Օրհուս» բնապահպանական կենտրոնում տեղի է ունեցել միջոցառում, որը կազմակերպել էր «PEOPLE IN NEED» չեխական կազմակերպության Հայաստանյան գրասենյակը: Թեման «Երեխաների թրաֆիքինգի կանխարգելման ծրագիրն» էր, որն արդեն 2 տարի է՝ իրականացվում և ֆինանսավորվում է Եվրամիության և Չեխիայի կառավարության կողմից:

Խնդիրն արդիական է և իրազեկման անհրաժեշտությունը մեծ է, ուստի մշակված ծրագիրը նպատակ էր հետապնդում երևույթի լրջությունը հասցնել մեծ լսարանի:  

Հայաստանում 315 ուսուցիչ վերապատրաստվել են այս ծրագրի շրջանակներում: Այնուհետ ծրագրի կազմակերպիչները բոլոր մարզերի դպրոցներում` 9-ից 11-րդ դասարանցիների շրջանում, հայտարարել են մրցույթ-շարադրություն` համապատասխան թեմայով` հասկանալու, թե որքանով են ուսուցիչները իրականացրել դասերը և որքանով են երեխաները հասկացել երևույթը:

Ըստ ծրագրի կազմակերպիչ և միջոցառման վարող Տաթևիկ Բեժանյանի` մրցույթի մասնակիցները գերազանցել են բոլոր սպասելիքները: Մոտ 3000 շարադրություններից ընտրվել են լավագույն 33-ը, ըստ որի՝ յուրաքանչյուր մարզում մրցանակ է սահմանվել 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի համար:

Միջոցառման վերջում մարզը ներկայացնող լավագույն ստեղծագործողներին տրվել են մրցանակներ, իսկ ուսուցիչներին` պատվոգրեր:

Ի դեպ, 1-ին տեղը գրաված աշակերտուհին ընդամենը 13 տարեկան աղջիկ է` Սոֆի Ալեքսանյանը, որի շարադրությունը ցնցել էր բոլորին: Հնչեցին շնորհակալական խոսքեր և ծափողջույններ` ուղղված մրցանակակիրներին և ուսուցիչներին:

Եվ ինչպես իր խոսքում նշեց ծրագրի ղեկավարը` գիտելիքը զենք է, որքան իրազեկված ենք, այնքան պաշտպանված ենք:

Մեկնաբանություններ (1)

ՍՈՖԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
ՇԱՏ ՇՆՈՐՀԱԿԱԼՈԻԹՅՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆՍ ՈՒՂՂԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter