HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի են ունենալու «Մարաշի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսն ու համանուն ցուցահանդեսը

Նոյեմբերի 2-ին` ժամը 15:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության «կլոր դահլիճում» տեղի է ունենալու «Մարաշի ասեղնագործություն» («Marash Needlework») երկլեզու (հայերեն և անգլերեն) գրքի շնորհանդեսը: Հաջորդ օրը` նոյեմբերի 3-ին` ժամը 15:00-ին, Քաղաքապետարանի շենքում`Երևանի պատմության թանգարանում, բացվելու է «Մարաշի ասեղնագործությունը» ցուցահանդեսը: «Մարաշի ասեղնագործություն» գրքի հրատարակությամբ սփյուռքում պահպանված հայոց մշակութային ժառանգության հանրահռչակման, ուսումնասիրության մի մեծ ծրագրի իրականացման սկիզբն է ազդարարվում: Այն Հայաստան-սփյուռք գիտամշակութային կապերի խորացման նպատակ է հետապնդում: Գիրքը հրատարակվել է Սիրիայում` «Մարաշ» հայրենակցական միության և «Գերմանիկ Վասպուրական» մշակութային միության հովանավորությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter