Չորս օրվա ընթացքում ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 5 մլն դրամ
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը հոկտեմբերի 25-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ավարտել է ստուգումները 18 կազմակերպությունում: ԲՊՏ-ն կայացվել է 22 վարչական որոշում` 2.03 մլն դրամ գումարով և հաշվարկել 0.15 մլն դրամի չափով շրջակա միջավայրին պատճառված վնաս: Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Հայտնաբերված ապօրինի անտառանյութի տեղափոխման համար Լոռու ՏԲ-ն կայացրել է 50.0 հազ. դրամ վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկել է 12.0 հազ. դրամ գումարի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Անտառների վերահսկողության բաժինը հայտնաբերել է ապօրինի հատված 5 ծառ, ինչի համար հաշվարկել է 108.75 հազ. դրամ գումարի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Վայոց ձորի ՏԲ-ն հայտնաբերված ապօրինի որսագողության 1 դեպքի համար կայացրել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկել է 10.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
ԿՀԹՎՆ վերահսկողության բաժինը հայտնաբերված ապօրինի ձկնորսության 1 դեպքի համար կայացրել է 30.0 հազ. դրամի վարչական տուգանք և հաշվարկել 13.5 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Մթնոլորտի վերահսկողության բաժինը կայացրել է 200.0 հազ. դրամի վարչական տուգանքի 2 որոշում:
Շիրակի ՏԲ-ն կայացվել է 100.0 հազ. դրամի վարչական տուգանք և հաշվարկել 6.6 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երևանի ՏԲ-ն հայտնաբերված 6 կազմակերպությունում կայացրել է 600.0 հազ. դրամ գումարի վարչական տուգանք:
Ջրերի պահպանության ոլորտ
Արմավիրի ՏԲ-ն Ջրառատ համայնքում ստուգման արդյունքում կայացրել է 150.0.0 հազ. դրամի չափով 1 վարչական տուգանքի որոշում:
Արարատի ՏԲ-ն կայացրել է 100.0 հազ. դրամի 1 վարչական տուգանքի որոշում:
Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արմավիրի ՏԲ-ն կայացրել է 50.0 հազ. դրամի 1 վարչական տուգանքի որոշում: Երևանի ՏԲ-ն կայացրել է 400.0 հազ. դրամ ընդհանուր գումարի 4 վարչական տուգանքի որոշում:
Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար Երևանի ՏԲ-ն ստուգման արդյունքում 1 կազմակերպությունում կայացրել է 100.0 հազ. դրամի վարչական տուգանքի 1 որոշում:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն արդյունքում Երևանի ՏԲ-ի հայտնաբերած խախտման 1 դեպքի համար կայացվել է 100.0 հազ. դրամի վարչական տուգանք:
Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում ԲՊՏ-ի կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 5.17 մլն դրամ: Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել