Թումանյանում 9 ամսվա ընթացքում արձանագրվել է 120 հանցագործություն
Ոստիկանության Թումանյանի բաժինը սպասարկում է 1.110 քառ. կմ տարածք: Քաղաքային 4 և գյուղական 28 համայնքում 2010 թ. 9 ամսում արձանագրվել է 120 հանցագործության դեպք, որից 71-ը` քրեական հետախուզության գծով: 120 դեպքից բացահայտվել է 106-ը, ընթացքում է 13-ը, չի բացահայտվել մեկը:
Բացահայտվել է սպանության` 1, խուլիգանության` 2, սեփականության դեմ ուղղված հանցագործության` 33, պետական գույքի հափշտակության` 8, անձնական ունեցվածքի հափշտակության` 22, բնակարանային գողության` 1 դեպք:
Արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերք պահելու` 12, իսկ բացատրական աշխատանքների շնորհիվ գրանցվել է կամովին զենք-զինամթերք հանձնելու 5 դեպք: Արձանագրվել է թմրանյութի ապօրինի շրջանառության 12 դեպք, որից 3-ը` իրացումով: Բոլորն էլ բացահայտված են:
Բացահայտվել է նախկին տարիներին կատարված հանցագործության 2 դեպք: Հայտնաբերվել է 20 հետախուզվող և 2 անհայտ կորած:
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել