HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարդացեք տպագիր «Հետքի» վաղվա համարում

  • 70-ամյա Ժենյա տատը նամակ է գրել նախագահին. «Աչքս ճանապարհին է, որ պիտի օգնեն»

Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղ մտնող ճանապարհին, ամբողջ մարմինն աղբի մեջ քարշ տալով, ինչ-որ մեկը «քուջուջ» էր անում: (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան)

  •  Օլիգարխներն ընտրություններից առաջ «կրճատում» են ֆինանսական եկամուտները

Որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, պատգամավորներն այնքան ավելի զգուշավոր են դառնում եւ ամեն կերպ փորձում են իրենց «ապահովագրել» լրագրողների կամ ընդդիմախոսների հնարավոր «հարձակումներից»: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)

  • Ջրբաժանի տեսիլքը` նախընտրական հաշվարկներում

Սեպտեմբեր ամսին արտահերթ ընտրությունների հասնելու ճանապարհին բեկում խոստացող Հայ ազգային կոնգրեսն իր վերջին հանրահավաքում արդեն խնդրում էր Ազատության հրապարակում հավաքված բազմությանը` հաջորդ անգամ իրենց հետ առնվազն հինգ մարդ բերել: (Հեղինակ` Արմեն Առաքելյան) 

  • Կրպակի տարածքը` կռվախնձոր. ո՞ւմ եւ ինչո՞ւ է խաբում «Երեւան ջուր»-ը

Երեւանի Նար-Դոս-Քաջազնունի փողոցների խաչմերուկում` Քաջազնունի 16 հասցեում, տեղակայված է Լաուրա Հակոբյանի կրպակը, որի պատճառով արդեն մի քանի տարի է` Լաուրան դատական քաշքշուկների մեջ է: (Հեղինակ` Արարատ Դավթյան)

  • Վերնիսաժյան սկանդալ. ո՞վ է սադրիչը

7.5 ամսական հղի Աննա Մովսիսյանին օգոստոսի 10-ին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ստիպված են եղել վիրահատել` թե երեխայի եւ թե իր կյանքը փրկելու համար:  Չնայած բժիշկները 15 օր հույս չեն տվել, որ երեխան կապրի, այնուամենայնիվ, նրանց հաջողվել է փրկել նորածնի կյանքը: (Հեղինակ` Վահե Սարուխանյան)

  • Սառնաղբյուրի համայնքապետը հեշտացրել է համագյուղացիների հուղարկավորությունը

Շիրակի մարզպետարանի ստորաբաժանումների կողմից Սառնաղբյուրում ֆինանսական եւ վարչական վերահսկողություն իրականացվել է 2011 թ. մարտի սկզբներին:  Ուսումնասիրվել են Սառնաղբյուրի  համայնքապետարանի 2008-2011 թթ. գործունեությունն ու իրականացրած ծրագրերը: (Հեղինակ` Երանուհի Սողոյան)

  • Ալավերդցիները ավագանու հետ հույսեր չեն կապում

Ալավերդու քաղաքապետարանում 2011 թ. 6 ամիսների դրությամբ  համայնքի ավագանու անդամների ընդունելություններին ընդամենը 5 բնակիչ է մասնակցել: (Հեղինակ` Լարիսա Փարեմուզյան)

  • Բնակիչները գյուղտեխնիկա են ուզում, իսկ մարզպետը եղածը բավարար է համարում

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում խոտհարքի մեծ մասը չեն հնձում: Գյուղում գյուղատնտեսական որեւէ տեխնիկա չկա` ոչ համայնքապետարանի հաշվեկշռում, ոչ էլ գյուղացիներին պատկանող: Գերանդիով հունձն էլ հասցնում են այնքան, որքան եղանակն է թույլ տալիս կամ մարդկային ներուժը: (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան)

  • Դաշտ գյուղի մշակույթի տանը պատսպարվել են  գյուղի բոլոր հիմնարկները

Արմավիրի մարզի Դաշտ գյուղի մշակույթի տան տանիքի տակ տեղավորվել են համայնքապետարանը, ամբուլատորիան, համայնքի գրադարանը, սակայն որպես մշակույթի օջախ այն իր գործառույթը չի իրականացնում: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)

  • Դերասանական կուրս Շուշիում

Սեպտեմբերի 11-ից Շուշիում գործում է Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի Գորիսի մասնաճյուղին կից դերասանական կուրս: (Հեղինակ` Քնար Բաբայան)

  • «Արի ամուսնանանք», կամ ծիծաղեք դժբախտիս վրա

Մեր ընթերցողներից Սիրանուշ Մանուչարյանը, իմանալով, որ որոշել ենք անդրադառնալ այս հեռուստածրագրին, պատմեց. «Մի հաղորդում եմ ընդամենը նայել, որտեղ հյուրն իմ նախկին երկրպագուներից մեկն էր: Ինչ ասես` չասաց իմ մասին. իբր ես չար ու խորամանկ մի էակ եմ եղել, որ իր կյանքը փչացրել եմ: Եւ ամենակարեւորը, նա վերջերս նշանվել էր, ու հենց նշանածին էլ հրավիրել էին` որպես թեկնածու: Իբր առաջին անգամ են հանդիպում: Մի կուշտ փորով ծիծաղեցի»: (Հեղինակ`  Անի Հովհաննիսյան)

  • Բարոյական տեռորը եւ «ընտանեկան կապալը»` Իջեւանի պետական քոլեջում

Իջեւանի պետական քոլեջի ցերեկային պահակ  54-ամյա Հեղինե Կարապետյանն ասում է, որ քոլեջի տնօրինությունը տարբեր ձեւերով հարկադրել է, որ ինքը գործից հեռանա: (Հեղինակ` Ոսկան Սարգսյան)

  • Քաղաքացի Կորեյկոն կորցրել էր հավատը մարդկության, իսկ դիլիջանցին` եկեղեցու նկատմամբ

Ծնունդով դիլիջանցի, Ուկրաինայի քաղաքացի Ջահան Մայիլյանն ու դիլիջանցի Աշոտ Հովհաննիսյանը դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին` Տավուշի մարզպետարանի կողմից ապօրինի շինարարությունը դադարեցնելու պահանջով մի քանի անգամ նամակներ ստանալուց հետո: (Հեղինակ` Աննա Մուրադյան)

  • «Մեր դռներեն մարդ սոված չի էրթա, էն սուրբը վկա»

Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղը հայտնի է իր սրբատեղիներով, բայց ամենանշանավորը Գրիգոր Լուսավորչի ճգնատեղին է, տեղացիների բարբառով` Զաղեն: Սերնդեսերունդ փոխանցված ավանդապատումն ասում է, որ Խոր Վիրապից ազատվելուց հետո Գրիգոր Լուսավորիչը, խոստման համաձայն, բուժել է արքայից արքային եւ հեռացել ճգնելու տարբեր վայրերում` մի որոշ ժամանակ որպես ճգնատեղի ընտրելով նաեւ այս քարանձավը: (Հեղինակ` Երանուհի Սողոյան)

  • Պաղ քամի

Գյուղի ամենագեղեցիկ աղջիկն  ամուսնացավ: Հորեղբորս տղան մեր գյուղի անտառում գառ մորթեց, Ախալքալաքի զինկոմիսարիատից ու կայազորից պաշտոնավոր մարդկանց հրավիրեց, կերան, խմեցին: (Հեղինակ` Լեւոն  Խեչոյան)

  • 20-ամյակը Ազատության հրապարակում` ժամանակակից արվեստագետների կատարմամբ

Դեռ մեկ ամիս առաջ ժամանակակից արվեստի որոշ ներկայացուցիչներ քննարկումներ էին սկսել Ազատության հրապարակում Անկախության 20-ամյակի պետական տոնակատարությունների ֆոնին ալտերնատիվ արվեստի ցուցահանդես-ակցիա կազմակերպելու մի գաղափարի շուրջ: (Հեղինակ` Մերի Միքայելյան)

  • «Ղարաբաղյան ստատուս-քվոն 2011-ի աշխարհաքաղաքական գործընթացների ֆոնին. ստատուս-քվոն (չ)պահպանելու դրդապատճառները»

Կազանից հետո, Լիբիայի ու արաբական այլ երկրների ֆոնին, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Հայաստանում ընտրական գործընթացների շեմին: Սրանք Ղարաբաղյան գործընթացը հենց այս պահին բնութագրող հանգամանքներն են, եթե մի կողմ թողնենք այն ամենը, ինչ ավանդաբար բնորոշում է հակամարտությունն ու ղարաբաղյան գործընթացը:

Ի՞նչ է հիմա տեղի ունենում Ղարաբաղյան կարգավորման գործընթացի հետ, եւ զարգացման ի՞նչ տարբերակներ կան. կլինեն հին առաջարկների նոր վերամշակումնե՞ր, կլինի խզո՞ւմ, թե՞ հակամարտությունը կկոնսերվացվի ի վերջո: Ներքին եւ արտաքին ի՞նչ հանգամանքներ կարող են դրդել հայկական եւ ադրբեջանական կողմերին փոխելու, կամ հակառակը` ամեն գնով պահելու ներկայիս ստատուս քվոն: Ո՞վ ունի ժամանակ հիմա զբաղվելու Ղարաբաղյան կարգավորմամբ: Եվ դա լա՞վ է, թե՞ վատ հայկական, ադրբեջանական կողմերի համար:

Հայ եւ ադրբեջանցի վերլուծաբանները «Կովկասի լրագրողների ցանցում» օրերս քննարկում էին այս եւ ածանցյալ այլ խնդիրներ: (Պատրաստել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը)   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter