HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանավանում 9 ամսվա ընթացքում արձանագրվել է 111 հանցագործություն

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի վարչական տարածքում ընդգրկված է 19 գյուղական համայնք ու մեկ քաղաք: 2010 թ. 9 ամիսներին արձանագրվել է բացահայտման տոկոսում հաշվվող 111 հանցագործության դեպք, որից 66-ը` քրեական հետախուզության գծով: 111 դեպքից բացահայտվել է 93-ը, ընթացքում է 14-ը, չի բացահայտվել 4-ը: Հիշյալ ժամանակահատվածում արձանագրվել է միջին ծանրության 24 դեպք, որից բացահայտվել է 12-ը, ընթացքում է 11-ը, չի բացահայտվել 1-ը: Ծանր 21 դեպքից բացահայտվել է 17-ը, ընթացքում է 2-ը, չի բացահայտվել 2-ը: Ինն ամիսներին ապօրինի զենք-զինամթերք պահելու 5 դեպք է բացահայտվել: Արձանագրվել է զենք-զինամթերքի կամովին հանձնման 6 դեպք: Արձանագրվել է թմրանյութի ապօրինի շրջանառության 8 դեպք, որից 2-ը` իրացումով: Բոլորն էլ բացահայտված են: Ինն ամիսներին բացահայտվել է նախկին տարիներին կատարված մեկ հանցագործության դեպք, հայտնաբերվել է 13 հետախուզվող և 2 անհայտ կորած: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter