Հայրապետյանը` մաքսայինի պե՞տ
Մամուլն արդեն գրել է այն մասին, որ Պետեկամուտների կոմիտեն կիսելու ծրագիր են մշակում: Սա մաքսայինն ու հարկայինն անջատելու թերեւս 5-6-րդ փորձն է: Այս մարմինները, որպես կանոն, անջատում կամ միավորում են` կոնկրետ անձանց պաշտոն տալու անհրաժեշտությունից ելնելով: Ըստ ամենայնի` իշխանությունը որոշել է Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) օժտել հատուկ լիազորություններով` նրան վստահելով մաքսայինի պետի խիստ պատասխանատու եւ երկրի քաղաքական կյանքում վճռորոշ պաշտոնը: Խաչիկ Սուքիասյանի (Գռզո) ունեցվածքը խլելու հաջողված օպերացիայից հետո նա լիիրավ վաստակել է այդ իրավունքը: Մեր աղբյուրները նշում են, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին մաքսայինի պետ նշանակելը տվյալ դեպքում հեռուն գնացող նպատակներ ունի` նրա եւ Ծառուկյանի հակասություններն օգտագործելու արդյունքում վերջինիս բիզնեսին խփելու առումով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել